ԱՄՆ քաղաքացիները CNN հեռուստաալիքին ավելի շատ են վստահում, քան երկրի նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին են վկայում հարցման արդյունքները, որն իրականացրել է Axios պարբերականը Survey Monkey հարթակի հետ համատեղ։

Հարցմանը մասնակցել  են մոտ 5 հազար մեծահասակ ամերիկացիներ։

Հանրապետականների շրջանում 89 տոկոսը վստահում է Թրամփին ու միայն 9 տոկոսը՝ CNN-ին։ Իսկ դեմոկրատների շրջանում նախագահին վստահում է հարցման մասնակիցների միայն 5 տոկոսը, իսկ հեռուստաալիքին՝ 91 տոկոսը։ Միջինը CNN-ին վստահում են ամերիկացիների 50 տոկոսը, իսկ Թրամփին՝ 43 տոկոսը։

Բացի դրանից հարցումը ցույց էտվել, որ մեծահասակ ամերիկացիների 64 տոկոսին դուր չի գալիս, որ ԱՄՆ նախագահը ակտիվ օգտվում է թվիթերից։