Հայաստանը դատապարտում է Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումը` որպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի շարունակվող խախտում: Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ միկրոբլոգում:

«Անհրաժեշտ է խուսափել հետագա թեժացումից եւ հետեւել միջազգային պարտավորություններին»,- հիշեցրել են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշենք, որ հուլիսի 5-ին Փհենյանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետեւել է Hwasong-14 հրթիռի արձակմանը, որը, որոշ փորձագետների կարծիքով, կարող է Ալյասկա հասնել: