Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները հուլիսի 6-ին հաստատել են արտակարգ դրությունը եւս վեց ամսով երկարացնելու օրինագիծը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանի ստորին պալատում կառավարության ներկայացրած օրինագծին կողմ է քվեարկել 135 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 13-ը։ Սենատը հուլիսի 4-ին նույնպես աջակցել է օրինագիծը, ու արտակարգ դրության երկարացման մասին օրինագիծը հիմա ընդունված է համարվում։