RM Auctions աճուրդային տան լոտերի ցանկում հայտնվել է հազվագյուտ Ferrari՝  365 GTS/4 Daytona Spider բաց մոդելը։ Դա  թողարկված 121 նմուշներից մեկն է, որը 20 տարի թաքցրել են մարդկանցից, հայտնում է Motor-ը։  

  1972 թ․ թողարկված մոդելը կոչել են The Hidden Spider։ Վերջին անգամ այն ցուցադրվել է 1997-ին՝ Rodeo Drive Concours d’Elegance  մրցույթի ժամանակ, որից հետո սեփականատերն այն փակել էր իր ավտոտնակում։   

Մեքենան ձեռք բերելու պահին դրա վազքը կազմել է 35 հազար մղոն, հիմա այն հավասար է 36 513 մղոնի։   

Ընդ որում մեքենան ոչ մի անգամ լուրջ վերանորոգում չի անցել։ Ըստ լոտի նկարագրության՝ 1977-ին միայն թափքի գույնն է փոխվել։   

365 GTS/4 Daytona Spider –ը սարքավորված է 12 ցիլինդրանի շարժիչով՝ հինգ աստիճանանոց «մեխանիկայի» հետ միասին։  

Այդ հազվագյուտ մեքենայի վաճառքը կկայանա հաջորդ ամիս Մենթերեյում։ Ենթադրաբար դրա արժեքը կկազմի մոտ մեկ միլիոն դոլար։