Սինայ լեռան վրա գտնվող Սուրբ Եկատերինայի վանքի գրադարանի աշխատակիցները գտել են 6-րդ դարի ձեռագիր, որտեղ «բժշկության հայր» ՝ հին հույն բժիշկ Հիպոկրատի դեղատոմսերն են։ Գտածոյի մասին հրապարակավ հայտնել է Եգիպտոսի հնությունների հարցերով նախարար Խալեդ Էլ Էնանին, հայտնում է Ahram Online-ը։
Ձեռագիրը հայտնաբերվել է վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Պարզվել է, որ այդ պատմական փաստաթուղթը պարունակում է Հիպոկրատի ու մի անհայտ հեղինակի դեղատոմսերն ու դեղաբույսերի նկարներ։ Հետազոտողների խոսքով այդ արտեֆակտը պալմեզիտների տեսակին է պատկանում՝ ձեռագրի տեսակ ,որը գրված է կաշվի երկու շերտերի վրա։
Պալմեզիտի երկրորդ շերտի վրա «Սինայի ձեռագիրն է» , որտեղ Հին կտակարանի ոչ ամբողջական տեքստն է ու Նոր Կտակարանի գրեթե ամբողջական տեքստը։




























