Թուրինի օդանավակայանում հայտնվել է արտասովոր սարք՝ վիրտուալ ֆիթնես մարզիչն օգնում է բոլոր ցանկացողներն օրգանիզմը նախապատրաստել թռիչքին, հայտնում է 34travel-ը։
Մի քանի ժամ շարունակ նստած դիրքով մնալը, այն էլ նման բարձրության վրա, զգալի սթրես է օրգանիզմի համար։ Այդ ծանրաբեռնվածությունը կարող է ավելի հեշտ հաղթահարել նա, ով պատրաստվել է թռիչքին՝ մկանները թուլացնելու ու համապատասխան մարզանք անելու միջոցով։
Հենց այդ նպատակով էլ Թուրինի օդանավակայանում հայտնվել է ֆիթնես մարզիչ։ Այն իրենից ներկայացնում է համակարգիչ, որն ունի առողջարարական վարժությունների ծրագիր։ «Հրահանգիչը» բոլոր ցանկացողներին առաջարկում է վարժություններ, որոնք նվազեցնում են մկանային լարվածությունն ու կարգի բերում արյան շրջանառությունն ու շնչառությունը։




























