Մեքենա վարելու ընթացքում երաժշտություն լսելը կարող է զգալիորեն ազդել կենտրոնանալու ու արագ արձագանքելու ունակության վրա։ Դա հայտնաբերել են Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները։ Փորձին մասնակցել են 19 կամավորներ։ Կամավորները մութ ու ձայնամեկուսացած սենյակում նստել էին երեք ուժգնացուցիչների առաջ, հայտնում է The Daily Mail-ը։

Կամավորներին խնդրել են հետևել ուժգնացուցիչների ձայներին ու անտեսել մնացած ամեն ինչը։ Ընդ որում մասնակիցները նայում էին այն ուժգնացուցիչին, որի հնչյունների վրա կենտրոնանում էին, կամ էլ մյուս երկուսից մեկին։ Մասնագետները այդ ամենը տեսագրել են ու հետևել կամավորների ուղեղի ակտիվությանը  հատուկ սարքի օգնությամբ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ մասնակիցներն ավելի դանդաղ են արձագանքել, երբ նայում էին ոչ այն ուժգնացուցիչին, որի ձայների վրա կենտրոնացած էին։ Բացի դրանից կամավորների ուղեղի ակտիվությունն այդ դեպքում բարձրանում էր, քանի որ նրանց համար ավելի բարդ էր կենտրոնանալը։ Հետազոտողների խոսքով, ուղեղը միշտ սպասում է, որ մեր հայացքն ուղղված կլինի ձայնի աղբյուրին։ Եթե դա այդպես չէ, ապա այն բարդ դրության մեջ է հայտնվում։ Տվյալ էֆեկտը կարող է ավելի արահայտված լինել սթրեսային իրավիճակներում, տարեց մարդկանց մոտ ու նրանց մոտ, ովքեր վատ են լսում։