ԱՄՆ Կոլորադո նահանգի Դուրանգո քաղաքում արջը մտել է շրջանային բանտ, հայտնում է KOB-TV-ը։

Արջը բարձրացել է փշալարերով արգելապատնեշի վրայով ու հայտնվել բանտի տարածքում։ Շերիֆի օգնականները փորձել են քշել կենդանուն, բայց նա հեռանալու փոխարեն ծառն է բարձրացել։ Ավելի ուշ արջը թաքնվել է բանտից ոչ հեռու գտնվող բլուրներում։

Սերժանտ Դեն Բենդերի խոսքով արջը բավականին խոշոր էր, առնվազն 100 կգ էր կշռում։ «Մենք պարբերաբար տեսնում ենք եղնիկների։ Բայց արջ այստեղ առաջին անգամ ենք տեսնում»,- ասում է Բենդերը։ Շերիֆի գրասենյակը թվիթերում հրապարակել է արջի լուսանկարը ;