Բուրունդիի Կայազնա նահանգում բարերից մեկում 8 մարդ է զոհվել. անհայտ անձը նռնակ է նետել հաստատության տարածք: AP-ի փոխանցմամբ՝ հարձակվողը փախուստի է դիմել, նրա արարքի շարժառիթները հայտնի չեն:

2015 թվականի ապրիլից ի վեր, երբ Բուրունդիի նախագահ Պիեռ Նկուրունզիզը հայտարարեց երրորդ ժամկետով այդ պաշտոնում առաջադրվելու մասին, երկրում պարբերաբար բռնություններ են գրանցվում: Նախագահի որոշումը նաեւ զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձավ: