Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության հարցով 5 ամբաստանեալներ ազատ կարձակվեն:

«Մարմարա» թերթի փոխանցմամբ, հուլիսի 9-ին շարունակվել է Դինքի սպանության գործով դատավարությունը:

Այս գործի շրջանակներում, մեծ թվով ամբաստանյալներ կան արդեն, սակայն որեւէ նշան չկա, որ  դատավարությունը որեւէ եզրակացության հանգի կամ լույս սփռի տեղի ունեցած սպանության մանրամասնությունների վրա:

Հուլիս 9-ի նիստին ընթացքում ամբաստանյալներից Համզա Ջելեփօղլուն ժխտել է իր դեմ եղած մեղադրանքը ու հայտարարել, որ ոճիրն իրականացնելու ժամանակ ինքը իր պարտականությունները կատարելիս չի եղել:

Նիստի ավարտին, երկրից դուրս չգալու պայմանով ազատ են արձակվել չորս ոստիկաններ ու հրատարակիչ Աջեմ Սարըքյոլը:

Նշենք, որ Դինքի սպանության գործով 3-րդ մեղադրական եզրակացության մեջ մեղադրանքներ են առաջադրված ներկա ու նախկին բարձրաստիճան զինվորականների, ոստիկանների ու պետական ծառայողների դեմ։