Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 2011-ին մտադիր է մաս կազմել հայկական մասնավոր ընկերություններ կապիտալում: Այդ մասին հայտարարել է ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Նրա խոսքով, ՎԶԵԲ-ի համար հետաքրքրություն են ներկայացնում առաջին հերթին սննդի արդյունաբերության եւ հեռահաղորդակցության ոլորտները:

«Մեր նպատակը ոչ թե խորացումն է մի ոլորտում, այլ վարկային պորտֆելի դիվերսիֆիկացումը», - նշել է Ռազլոգը: