Հայաստանում ավարտվում են մրգատու ու խաղողի այգիների համար կարկուտի դեմ 12 պաշտպանական ցանցերի փորձարկումները։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին հայտնել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության տեխնիկական աջակցության ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանը։ Ծրագիրը ENPARD նախագծի մի մասն է։ Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից ու իրականացվում է ՄԱԿ-ի FAO ու UNIDO կազմակերպությունների կողմից։

Հուլիսի 18-ին այգիներ կայցելի Գյուղնախի ղեկավարությունը։ Եվ տարվա արդյունքներով կգնահատվի դրանց դրական արդյունքը։ Այդ տվյալները կօգնեն Գյուղատնտեսության նախարարությանը որոշել, թե ինչպես է նախընտրելի օգնել գյուղացիներին գնել  ու տեղադրել դրանք, հավելեց Ամիրխանյանը։

Դրանք պիտանի են բարձր ավելացված արժեքով կուլտուրաների համար։ Այդ ցանցերը հատիկավոր կուլտուրաներով դաշտերի վրա քաշելը չափից ծախսաշատ է, հիշեցրեց Ամիրխանյանը։ Բացի դրանից ցանցերն ավելի շահավետ է տեղադրել գաճաճ ու կիսագաճաճ ծառերի վրա։ Այդ դեպքում ավելի քիչ են ծախսերը հենասյուների համար, իսկ ցանցը ավելի շատ ծառեր է ծածկում։

Իսկ 9 այգիներում իրականացվում է ցուցադրական կաթիլային ոռոգում։ Դրա արդյունավետությունը գնահատելու համար տեղական փորձ դեռ չկա։ Բայց համաշխարհային փորձից ելնելով՝ բերքատվությունը աճում է մինչեւ 25 տոկոս, իսկ ջրի ծախսերը կրճատվում են մինչեւ 40 տոկոս։

Ինչո՞ւ է ջուրն ավելի քիչ, իսկ բերքատվությունն աճում է։ Որովհետեւ հողի գերխոնավեցումը հանգեցնում է մի կողմից թթվածնի պակասի, մյուս կողմից ՝ սնկային միկրոօրգանիզմների զարգացման։ Բացի դրանից ջուրը հողի միջից  քշում տանում է պարարտանյութերը ։

Դրա տեղադրման ծախսերը կազմում են մեկ հեկտարին մի քանի հազար դոլար։ Բայց որքան մեծ է հողատարածքը, այդքան քիչ են ծախսերը հողի մեկ միավորի համար։ Քանի որ հիմնական ենթակառուցվածքը՝ լողավազանն ու զտիչները քիչ են կախված չափսից, պարզաբանեց փորձագետը։