Ամերիկացի գիտնականները մարդկանց ֆիզիկական ակտիվության մասին գլոբալ տվյալներ են հավաքել՝ նրանց սմարթֆոնների տրամադրած տեղեկությունների վերլուծության օգնությամբ, հաղորդում է BBC-ն:

Սթենդֆորդի համալսարանի մասնագետները վերլուծությունը ցույց է տվել, որ միջին վիճակագրական օգտատերն օրական միջինը 4961 քայլ է կատարում:

Ֆիզիկական ակտիվության մակարդակով առաջին տեղում Հոնկոնգի բնակիչներն են, որոնք միջինը 6880 քայլ են կատարում, իսկ ամենապասիվն ինդոնեզացիներն են՝ ընդամենը 3513 քայլով:

Այս տվյալները կօգնեն լուծել այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսին է, օրինակ, ճարպակալումը, որը սպառնում է միլիոնավոր մարդկանց: