Չինաստանի որոշ քաղաքներում հասարակական զուգարաններ այցելողները պետք է դեմքերի ճանաչման համակարգով անցնեն՝ զուգարանի թուղթ ստանալու համար: Նման համակարգեր են տեղադրվել Պեկինի եւ Ֆուչժոուի զուգարաններում՝ զուգարանի թղթի գողերի դեմ պայքարելու համար, որոնք թղթերը տուն են տանում:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ հիմա յուրաքանչյուր այցելուի սահմանափակ քանակությամբ թուղթ է տրամադրվում՝ 70 սմ: Եթե ինչ-որ մեկին ավելին է պետք, հարկավոր է դիմել հավաքարարին: