Ամերիկուհին Մակդոնալդս սնունդի կետից ներողություն է պահաջել այն բանից հետո, երբ նրա 5-ամյա որդին սրճարանին կից հրապարակում խաղալիս կղանքով է աղտոտվել, փոխանցում է AP-ին:

Նյու Հեմփշիրից Յուստինա Ուիթմորը վրդովվել է, որ Մակդոնալդսի աշխատակիցներն այս միջադեպին լրջորեն չեն վերաբերվել եւ արհամարհել են օգնության իր խնդրանքը, երբ իր փոքրիկ որդին խաղահրապարակից վերադարձել է` «արտաթորանքով լղոզված»: Վիրավորված կինը ներողություն է պահանջում:

Ռեստորանի տեր Մայքլ Գամբինոն ասել է, որ իրենք իրավիճակը քննում են եւ «համապատասխան միջոցներ կձեռնարկեն»: