Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:

Նախարարությունից  NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը եւ ընդգծել, որ արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու ամուր հիմքեր կան:

Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն է հայտնել Դավիթ Հարությունյանին ընդունելության համար եւ նախարարի հետ քննարկել քրեական գործերով իրավական փոխօգնության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը: