Էմանուել Մակրոնի հաղթանակը պայմանավորված էր եվրոպամետ դիրքորոշմամբ: Հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:
Նրա խոսքով՝ նախագահը, միաժամանակ, հրաշալի գիտակցում է բոլոր դժվարությունները, որոնց բախվում է ժամանակակից Եվրոպան: Խնդիրների թվում դեսպանը նշեց ղեկավար կառույցների եւ ղեկավարվողների միջեւ գոյացած տարածությունը:
«Եվրոպան բազմաթիվ ճգնաժամների առջեւ կանգնեց»,- հիշեցրեց դեսպանը: Նրա խոսքով՝ առաջնահերթությունների թվում պետք է լինի շարքային քաղաքացիներին մոտ կանգնած Եվրոպայի ստեղծումը:




























