Հայաստանը կկարողանա ֆինանսավորման համար դիմել Շրջակա միջավայրի Հյուսիսեվրոպական ֆինանսական կորպորացիայից: Համապատասխան նախագիծը հավանության է արժանացել ՀՀ կառավարության հուլիսի 13-ի նիստում:

Ֆոնդն առաջարկում է ներդրումներ, փոխառություններ եւ վարկային երաշխիքներ՝ առաջնայնությունը տալով կանաչ տնտեսության ծրագրերին: Այն կարող է նաեւ միջազգային այլ կազմակերպությունների համաներդրողի դերում հանդես գալ: