ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2017թ. սեպտեմբերի 30-ը Եվրոպայի մի շարք երկրներում՝ Ալբանիայում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում,  Կիպրոսում, Հունաստանում,  Հունգարիայում, Մալթայում,  Մեծ Բրիտանիայում,  Նիդեռլանդներում,  Չեխիայում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Ուկրաինայում* եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ՝ Ավստրալիայում, Եգիպտոսում եւ Իսրայելում ռոումինգում մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով ելքային զանգերի համար սակագինը կազմում է 55 դրամ/րոպե:

Բացի այդ, հնարավոր է օգտվել ելքային  SMS ծառայությունից՝ 35 դրամով 1 SMS-ի համար, եւ ինտերնետ ծառայությունից ՝ ընդամենը 25 դրամ 1 ՄԲ-ի համար***:

Առաջարկի շրջանակում SMS-ի եւ ինտերնետի համար սակագները գործում են հետեւյալ երկրներում՝ նշված օպերատորների ցանցերում:

«Հասանելի եւ հարմարավետ ծառայություններ ապահովելը, անկախ բաժանորդի գտնվելու վայրից, ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Հատկապես ամառային արձակուրդների հաճելի շրջանում մենք ջանք չենք խնայում՝ արտերկիր մեկնած մեր բաժանորդներին ռոումինգի անխափան ու մատչելի ծառայություններ տրամադրելու համար՝ ընտանիքի եւ ընկերների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու նպատակով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

 * Մալթայում «Զանգ Հայաստան» ծառայությունը գործում է միայն «Go Mobile» օպերատորի ցանցում:

** Մուտքային զանգերի եւ «Զանգ Հայաստան» ծառայության շրջանակներում առաջարկվող սակագինը գործում է միայն «Vodafone Ուկրաինա» օպերատորի ցանցում:

*** Ծովային նավերում ռոումինգում գտնվելու դեպքում գործում է 65 դրամ/10 ԿԲ սակագինը: