Սյունիքի մարզում, հուլիսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:40-ի սահմաններում 44-ամյա Արմեն Բ.-ն իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի 15 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենայով Անտառաշատ-Տավրոս գյուղամիջյան ճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է անտառում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով Արմեն Բ.-ն ու նրա ուղևոր 32-ամյա Միխայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը՝ 62-ամյա Հակոբ Հակոբյանը, տեղում մահացել է:

Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները: