ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանն Facebook սոցիալական ցանցում ընկերության էջից ուղիղ եթերով լսարանին ներկայացրել է ընկերության գլխավոր գրասենյակում տեղակայված՝ Բաժանորդների աջակցման նորաբաց զանգերի կենտրոնը:
Կարճատեւ շրջայցի ընթացքում, ուղիղ եթերում, Ռալֆ Յիրիկյանը պատմել է, որ Զանգերի կենտրոնի արդիականացման արդյունքում առավել հարմարավետ պայմաններ են ստեղծվել աշխատակիցների արդյունավետ աշխատանքն ու հանգիստը կազմակերպելու համար:
Ըստ այդմ՝ Զանգերի կենտրոնում ներդրվել են նորագույն տեխնոլոգիական լուծումներ, ապահովվել են LED լուսավորման ընդհանուր եւ անհատական՝ ինքնակառավարվող համակարգեր, ժամանակակից լուծումներ են կիրառվել Զանգերի կենտրոնի տարածքում ձայնամեկուսացում ապահովելու համար:
Բաժանորդների աջակցման զանգերի կենտրոնն իր պայմաններով հարմարեցված է նաեւ հատուկ կարիքներ ունեցող աշխատակիցների տեղաշարժման համար:
Ռալֆ Յիրիկյանը նաեւ տեղեկացրել է, որ ՎիվաՍել-ՄՏՍ- ը պատրաստ է վճարովի հիմունքներով Զանգերի կենտրոնի ծառայություններ տրամադրել նաեւ այն ընկերություններին, որոնք չունեն սեփական Զանգերի կենտրոն, սակայն ունեն
բաժանորդների սպասարկումը նաեւ այս եղանակով կազմակերպելու կարիք:




























