Երեւանում՝ «Ռոսիա» առեւտրի կենտրոնում այսօր բացվել է «ТВОЕ» ռուսական ապրանքանիշի ընդարձակ խանութը: Ինչո՞ւ է ռուսական «ТВОЕ» ապրանքանիշը հայկական շուկա եկել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց ընկերության գլխավոր տնօրեն Ելենա Բոգոմոլովան:

Առաջին հերթին դա գնի եւ որակի հարաբերակցությունն է, բավականին մեծ տեսականի՝ բնական նյութի մեծ պարունակությամբ: Ընկերությունն է արտադրում իր արտադրանքի մեծ մասը՝ բնական բամբակ գնելով Ուզբեկստանից: Որակյալ տրիկոտաժն արտադրվում է ընկերության սեփական ֆաբրիկաներում: Մեկ հոլդինգում բամբակամանական տրիկոտաժի եւ գուլպայի արտադրությունների միավորումը օգնում է մատչելի գին սահմանելուն: Սակայն խանութները անհրաժեշտ տեսականիով ապահովելու համար ընկերությունը գնում է նաեւ մնացյալ արտադրանքը (ֆոտոռեպորտաժ):

«ТВОЕ» ապրանքանիշը ստեղծվել է 2001 թվականին: Ամեն տարի թողարկում է 4 հիմնական սեզոնային հավաքածուներ (գարուն-ամառ, աշուն-ձմեռ), նաեւ հրավիրված դիզայներների, նկարիչների եւ այլոց հետ կապսուլային հավաքածուներ է ստեղծում: Ապրանքանիշի տեսականին ամեն ամիս թարմացվում է: Ապրանքանիշը դասվում է մաս-մարկեթ կարգին: Հագուստի հավաքածուներ ստեղծելիս ապրանքանիշի վարպետները օգտագործում են բամբակ, վուշ, բուրդ, էլաստին, պոլիեսթեր, վիսկոզա: «ТВОЕ»-ի մասնագետները տրիկոտաժի մշակման յուրահատուկ տեխնոլոգիա են կիրառում՝ բիոպոլիշ, որի շնորհիվ երկար գուլպայի դեպքում նյութը ցած չի սահում:

«ТВОЕ» խանութներ կան ամբողջ Ռուսաստանում, մի քանի տարի է, ինչ ներկայացված են Բելառուսում, խանութներ կան Ղազախստանում, իսկ այսօր՝ արդեն նաեւ Երեւանում, երկրների ընտրությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կազմում լինելով, որը առեւտրի պայմանների դյուրություն է ենթադրում:

Ո՞վ կարող է լինել խանութի պոտենցիալ գնորդը:

Ապրանքանիշի թիրախային լսարանը 16-ից մինչեւ 33 տարեկան երիտասարդ, եռանդուն, կենսուրախ մարդիկ են, որոնք կարող են ընդունելի գնով իրենց համար լավ որակ գտնել: Սակայն տարիքային այնպիսի կարգ չկա, որը չի կարողանա այստեղ հարմար բան գտնել: Տղամարդու, կանացի, մանկական, ամենօրյա, տնային եւ մարզական հագուստ: Նորաձեւ զգեստներ, սարաֆաններ, շապիկներ եւ վերնաշապիկներ, տաբատներ եւ կիսատաբատներ, ներքնաշորեր, կոշիկ, աքսեսուարներ եւ այլ շատ բաներ են ներկայացված ընդարձակ ընտանեկան խանութում:

«ТВОЕ» խանութների ցանցի յուրահատկությունն է նաեւ այն, որ սա ընտանեկան խանութ է, եւ բոլորը միասին առեւտրից հաճույք ստանալու հնարավորություն ունեն, առանց մեկը մյուսին սպասելուց ձանձրանալու: Ընտանեկան խանութում ժամանակ անցկացնելը ավելի հարմար է եւ ավելի պակաս ծախսատար ինչպես ֆինանսական առումով, այնպես էլ ժամանակի:

Որքա՞ն մանրամասն է հետազոտվել հայկական շուկան եւ արդյոք ընտրությունը պայմանավորվա՞ծ է առեւտրի կենտրոնի «Ռոսիա» անվանմամբ, կամ գուցե ընտրությունը կապված է այնտեղ այսօր տարածված մաս-մարքեթի դեմոկրատական ապրանքանիշների բացակայությա՞ն հետ:

Դեռեւս երբեք վայրի ընտրությունը կախված չի եղել մրցակցող ապրանքանիշների առկայությունից կամ բացակայությունից: Իսկ շուկան իսկապես հետազոտել ենք, եւ եկել ենք այն եզրակացության, որ լավ որակի համար դեմոկրատական գները հենց այն է, ինչն այսօր հայկական շուկային անհրաժեշտ է: