Գողերը մուտք են գործել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության առաջնորդներից մեկի եւ երկրի նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռուայալի տուն:
Անհայտ անձինք կոտրել են դուռը եւ մտել Ռուայալի՝ Բուլոն-Բիյանկուր արվարձանում գտնվող տունը, գրումէ «ՌԻԱ Նովոստին»:
Գողերին հաջողվել է մտնել տան երկու սենյակներն ու աշխատասենյակը, սակայն ոչինչ չեն գողացել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները տունը գտել են ահավոր թափթփված վիճակում, սակայն արժեքավոր իրերը չէին կորել:
Տուժյալի խոսքով, սա 2006-ից հետո արդեն երրորդ դեպքն է:
Ռուայալը եղել է Սարկոզիի հիմնական մրցակիցը 2007թ. ընտրություններում: 2008թ. վերջին նա առաջադրվել էր Սոցիալիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում, սակայն պարտվել էր ձախ թեւի առաջնորդին:





























