Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ոչ միայն անհրաժեշտ չափով չի պայքարել կազմակերպված հանցավորության դեմ, այլեւ համագործակցել է քրեական հեղինակությունների հետ: Այդ մասին ասված է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Բայելիի նամակում, որը հրապարակել է Wikileaks կայքը:
Նրա խոսքով, Մոսկվայում գործում է եռաչափ քրեական համակարգ, որի գլխին կանգնած էր Լուժկովը: Նրան հաջորդում են երկու ահռելի կառույցներ՝ ԱԴԾ-ն եւ ՆԳՆ-ն: Ամենացածրում մանր հանցագործներն եւ տարբեր պետական կառույցների տեսուչներն են: Ընդ որում, ընդգծվում է, որ Անվտանգության դաշնային ծառայությունը «լավագույն տանիքն է բիզնեսի համար Ռուսաստանում», գրում է Infox.ru-ն:
«ՆԳՆ-ն հավաքում է գումարները մանր բիզնեսից, ԱԴԾ-ն՝ խոշոր բիզնեսից»,- գրել է դեսպանը:





























