Վենեսուելայի սահմանադիր ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է ընտրողների 41.53 տոկոսը կամ ավելի քան 8 մլն մարդ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան։
«Սա շատ դրական արդյունք է, հաղթեց խաղաղությունը, իսկ երբ հաղթում է խաղաղությունը, հաղթում է նաեւ Վենեսուելան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լուսենան։ Վենեսուելայում գրանցված են 19.4 մլն ընտրողներ։ Իսկ հուլիսի կեսերին ընդդիմության կազմակերպած ոչ պաշտոնական հանրաքվեին 7.5 մլն մարդ դեմ է արտահայտվել սահմանադիր ժողովի ընտրություններին։
Ազգային սահմանադիր ժողովը կզբաղվի Վենեսուելայի սահմանադրությունում փոփոխություններ նախապատրաստելով։




























