Գերմանիայի կառավարությունն ուզում է, որ ԵՀ-ն դադարեցնի Թուրքիայի հետ Մաքսային միության ձեւավորման մասին բանակցությունների նախապատրաստումը, քանի որ դա Անկարային «սխալ ազդանշան» կտա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Փաստաթղթում նշվում են նաեւ այլ միջոցառումներ, որոնք պետք է ձեռնարկել ԵՄ մակարդակի վրա, որպեսզի բարձրացվի ֆինանսական ճնշումը Թուրքիայի վրա ու Անկարան սկսի հարգել օրենքի գերակայությունը։ Մասնավորապես հաշվի առնելով Թուրքիայում իրադարձությունների զարգացումը՝ օգնությունը, որը տրամադրվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի շրջանակում , պետք է ուղղվի ժողովրդավարության աջակցությանն ու օրենքի գերակայությանը։ Նշում են, որ ԵՀ-ն պետք է անհրաժեշտության դեպքում դիտարկի Թուրքիային օգնության դադարեցումը։