Չի բացառվում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ միայն չի թուլացնի, այլեւ կուժեղացնի հակառուսական հռետորաբանությունն ու գաղափարները: Օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արտակարգ եւ լիազոր դեսպան, փորձագետ Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը երկրի միանձնյա առաջնորդը չէ, եւ նա ստիպված է հաշվի նստել Կոնգրեսի կարծիքի հետ: Իսկ այդ կարծիքները ոչ միշտ են համընկնում, առավել եւս՝ Ռուսաստանի հարցով:

«Ամերիկյան քաղաքականությունը դեռ նման բան չի տեսել, երբ Կոնգրեսը մի բան է ասում, Սպիտակ տունը՝ մեկ այլ բան: Կրեմլին սատարելու մասին նոր մեղադրանքներից խուսափելու համար Թրամփը կարող է նույնիսկ նոր պատժամիջոցներ առաջարկել Ռուսաստանի դեմ»,- հավելեց Նավասարդյանը: