Առաջիկա օրերին ուժեղ շոգ է սպասվում, այդ պատճառով ճիշտ կլինի մշակաբույսերը երեկոյան ոռոգել։ Այս մասին օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Առաջիկա օրերին Արարատյան դաշտում ջերմաստիճանը կարող է գերազանցել +40-ը, այդ պատճառով պետք է զգույշ լինել՝ մշակաբույսերին եւ բերքին չվնասելու համար, հավելեց նա։
«Բույսերի մշակման հետ կապված բոլոր աշխատանքներն ավելի լավ է կատարել վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան։ Ցերեկվա տապին դրանք վատ ազդեցություն կունենան։ Ոռոգումը եւս ավելի լավ է երեկոյան կատարել։ Բայց եթե առավոտյան ջուրը բացել եք, ցերեկն ավելի լավ է չդադարեցնել»,- նշեց Հարությունյանը։




























