Հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում տարեցտարի զարգանում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նա նշեց, որ քաղաքացիները հոգեբանին սկսել են դիմել նույնիսկ առօրյայում առաջացած խնդիրների վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն ստանալու համար։ Նա նշեց, որ պրակտիկ հոգեբանությունը Հայաստանում զարգանում է, որը չի կարելի ասել գիտական հոգեբանության մասին։
Նա նաեւ անդրադարձավ Հայաստանում վերջին շրջանում տեղի ունեցած սպանություններին. «Չկան կոնկրետ փաստեր, որոնցով ապացուցվում է, որ հասարակության մեջ ագրեսիա է առաջացել Հայաստանում տիրող տնտեսական, սոցիալական վատ վիճակից պատճառով, որեւէ բացատրություն չի կարելի տալ, անգամ կան կարծիքներ, որ շոգից ավելի ագրեսիվ են դարձել մարդիկ...։ Վերջին դեպքերը հնարավոր է՝ համընկան եւ միանգամից մի քանի սպանություն տեղի ունեցավ, չենք կաարող ասել, որ սա օրինաչափ է»,-ասաց նա։


























