Մոլդովայի կառավարություը Ռուսաստանի փոխվարչապետ Վլադիմիր Ռոգոզինին «պերսոնա նոն գրատա» է հայտարարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առաջարկում եմ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինին պերսոնա նոն գրատա հայտարարել եւ նրան արգելել հատել մեր երկրի տարածքը»,-նիստի ժամանակ ասել է Մոլդովայի ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը։

Որոշմանն աջակցել է նախարարների կաբինետի անդամների մեծամասնությունը։

Գալբուրի խոսքով՝ վերջին ժամանակներում Ռոգոզինը մի քանի հայտարարություն է արել, որոնք «սեւացնող են ու վիրավորական եւ բարեկամական բնույթ չեն կրում»։ Այս առումով նա օրինակ է բերել Ռոգոզինի հացազրույցներից մեկը, որտեղ նա իբր վիրավորական խոսքեր է ասել Մոլդովայի քաղաքացիների ու իշխանությունների հասցեին։