Պակիստանում ավելի քան մեկ ամիս տեղացող սեզոնային անձրեւների հետեւանքով տարբեր պատահարներ են գրանցվել, որոնց արդյունքում առնվազն 105 մարդ է զոհվել, 140 տուժած կա: Այս մասին գրում է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:

Բնական աղետների հետեւանքների վերացման ազգային գործակալության տվյալներով՝ հորդառատ անձրեւները շարունակվում են արդեն մեկ ամիս: Դրանց հետեւանքով ամբողջ երկրի տարածքում 286 տուն է փլուզվել: