Գերմանիայում դատարանը վճռել է, որ տեղի իշխանությունները կարող են իրենց «Թռչող սպագետտիի հրեշի եկեղեցի» կոչող խմբի անդամներին արգելել գովազդել իրենց «լապշայի պատարագները», հաղորդում է AP-ն:

Գերմանիայում նորմալ պրակտիկա է ոչ մեծ նշանների տեղադրումը, որոնք ծանուցում են կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներում պատարագի ժամի մասին: «Սպագետտի հրեշը» կրոնն անհանդուրժող է համարում եւ ուզում է Բեռլինի Թեմփլին շրջանում նման նշաններ տեղադրելու թույլտվություն ստանալ:

Սակայն դատարանը կարծում է, որ խումբը չի կարող հավակնել կրոնական եւ փիլիսոփայական հանրություն դառնալուն, քանի որ այլոց կրոնական համոզմունքների քննադատությունը փիլիսոփայություն չէ: Խումբը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը: