Շվեյցարիայի հարավ-արեւմուտքում ոստիկանությունը հայտնաբերել է շուրջ 30 տարի առաջ կորած գերմանացի զբոսաշրջիկին: Ըստ AP-ի՝ երկու զբոսաշրջիկներ հողից դուրս ցցված ձեռք եւ երկարաճիտ կոշիկներ են գտել:

Փորձաքննությունը պարզել է, որ մնացորդները պատկանում են 40 տարեկան տղամարդու, որն Ալպերում կորել է 1987 թվականի օգոստոսի 11-ի: Զոհվածի ընտանիքին տեղեկացրել են այդ մասին: