ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է «Data 3500», «Data 5500», «Data 7500» եւ «Data 10500»  նոր ինտերնետ փաթեթները, որոնք հնարավորություն են տալիս 30 օր շարունակ օգտվելու Հայաստանում ամենաընդարձակ՝ 3G եւ 4G ցանցի առավելություններից՝ ֆիքսված վճարի դիմաց: Ներկայացված սակագնային պլաններին 12  կամ 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ» USB մոդեմը, «ՄՏՍ Hay-Fi» կամ «ՄՏՍ Wi-Fi» երթուղիչը տրվում է անվճար:

 Փաթեթի (համապատասխանաբար` 15 ԳԲ, 40 ԳԲ, 65 ԳԲ կամ 100 ԳԲ) շրջանակներում տրամադրվող ինտերնետի ծավալը մինչեւ վավերականության ժամկետի (30 օր) ավարտը սպառելու դեպքում, կախված հաշվի ընթացիկ սահմանաչափից, ավտոմատ կերպով ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ ընդամենը 1000 դրամի դիմաց:

«Թվայնացված աշխարհում ինտերնետ հասանելիության ծառայությունները դարձել են կյանքի անբաժանելի մասը: Հնարավոր չէ պատկերացնել մեր օրն առանց սոցիալական ցանցերի կամ համացանցի վրա հիմնված այլ ծառայությունների: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործում է ժամանակի պահանջներին համապատասխան եւ իր բաժանորդներին ընձեռում է լավագույն հնարավորություններն ու լուծումները՝ գործարար հաղորդակցության, ժամանցի եւ կրթության համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը:  Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում: