WikiLeaks պորտալը հրապարակել է ԿՀՎ-ի գաղտնի փաստաթղթերի հերթական խմբաքանակը։ Նոր փաթեթը նկարագրում է վեբ տեսախցիկները եւ բարձրախոսները վերահսկող սարքավորումների աշխատանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այսօր՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին, WikiLeaks-ը նյութեր է հրապարակում ԿՀՎ-ի Dumbo նախագծի մասին։ Այդ գործիքը թույլ է տալիս դադարեցնել վեբ տեսախցիկների օգտագործումը եւ վնասել ցանկացած տեսագրություն, որը կարող է վարկաբեկել Ֆիզիկական հասանելիության խմբի (PAG) աշխատանքները»,- ասվում է հրապարակված տեքստում։

Հստակեցվում է, որ PAG-ը Ռադիոտեխնիկական եւ էլեկտրոնային հետախուզության կենտրոնի հատուկ բաժին է, որի խնդիրն է ԿՀՎ-ի դաշտային գործողություննեի ընթացքում համակարգիչների մասին տեղեկություն եւ դրանց նկատմամբ ֆիզիկական հասանելիություն ստանալը։

Նշվում է, որ Dumbo-ն նկարող է ճանաչել, վերահսկել եւ կառավարել վերահսկողության համակարգերն ու համակարգիչները, որոնք աշխատում են Microsoft Windows ծրագրային ապահովմամբ։