Թուրքիան շարունակում է սպառազինություն մատակարարել Ադրբեջանին: Այս մասին գրում է haqqin.az-ը:

Թուրքիայի Արտահանողների միության (Türkiye İhracatçılar Meclisi – TiM) պաշտոնական կայքի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսին Թուրքիան Ադրբեջանին 261 հազար դոլարի ռազմական եւ ավիացիոն նշանակության արտադրանք է մատակարարել:

Հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հունիսին էլ Ադրբեջանը 932 մլն դոլարի նման արտադրանք է ստացել: