Անհրաժեշտ է ստիպել աշխատել երկրի 300 հազար քաղաքացիների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն։

«Առվազն կես միլիոն չաշխատող մարդիկ կան մեզ մոտ։ Նրանցից 200 հազարին կարող ենք թույլ տալ չաշխատել՝ բազմազավակներին, հիվանդներին, հաշմանդամներին, մարդիկ, որոնք, գուցե, ցանկանում են աշխատել, բայց չեն կարողանում՝ կենսական հանգամանքներից ելնելով»,- նշել է նախագահը։

«Իսկ 300 հազա՞րը։ Մենք պետք է նրանց ստիպենք աշխատել։ Ահա եւ ամբողջ գաղափարախոսությունը։ Այստեղ ժողովրդից թաքցնելու ոչինչ չկա»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ քաղաքացիներին աշխատանքի տեղավորվել «կօգնի» «ձրիակերների մասին» թարմացված օրենքը։