ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին է մեղադրել այն բանում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «շատ ցածր մակարդակի վրա» են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շատ ցածր եւ վտանգավոր մակարդակի վրա են։ Կարող եք շնորհակալություն հայտնել Կոնգրեսին, այդ մարդիկ մեզ նույնիսկ դեղամիջոց չեն կարող տալ»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի ստորագրել է հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթ սահմանող օրինագիծը։