Մահապատիժը վերականգնելու մասին Թուրքիայի հայտարարությունները վերջ են դնում Անկարայի եւ Բրուսելի նախկին հարաբերություններին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նա կրկին հիշեցրել է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների անհիմն ձերբակալությունների մասին, ինչպես նաեւ արդարադատության, կառավարման ու հասարակական կարգի ոլորտում հազարավոր աշխատակիցների աշխատանքից հեռացնելու մասին։
«Պարզ է, որ Թուրքիան, որը միեւնույն ուղղությամբ կշարունակի շարժվել, չի անդամակցի ԵՄ-ին։ Մահապատիժը վերականգնելու մասին բազմաթիվ հայտարարությունները Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ վերջ են դնում նախկին հարաբերություններին։ Դա հստակ է»,- ասել է Գաբրիելը։




























