Փհենյանը չի վախենում ամերիկյան սպառնալիքներից։ Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարությունը՝ քննադատելով ԱՄՆ-ի վերջին «ռազմական արկածները»՝ ընդդեմ ասիական երկրի, փոխանցում է «Սինհուա»-ն։

Դիվանագետը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բարեհաջող փորձարկումից հետո ԱՄՆ-ն մի քանի անգամ սպառնացել է ռազմական միջոցներով,ինչպես նաե Կորեայի Հանրապետության հետ բալիստիկ հթրռիների փորձարկում իրականացրել եւ ի վերջո որոշել են Կորեական թերակղզում THAAD ՀՀՊ լրացուցիչ համակարգեր տեղադրել։

ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հավելել է, որ ամերիկյան ոչ մի սպառնալիք չի վախեցնում Փհենյանին, այլ հակառակը՝ ամրապնդում են ժողովրդի եւ բանակի թշնամուն ոչնչացնելու կամքը։