Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը խուսափել է կոռուպցիայի մեղադրանքով դատական գործից։ Երկրի խորհրդարանում ընդդիմությանը չի հաջողվել բավականաչափ աջակցություն ստանալ՝ նախագահին պատասխանատվության կանչելու համար։ Նիստի ժամանակ Տեմերի ընդդիմախոսները չեն կարողացել հավաքել ձայների անհրաժեշտ քանակություն՝ (342 ձայն) կոռուպցիայի մեջ մեղադրանքները Բրազիլիայի Գերագույն դատարան փոխանցելու համար, հայտնում է DW-ը։
Իսկ նախագահին պետք էր ընդամենը 172 պատգամավորների ձայներ, որոնք կաջակցեին նրան, կամ ձեռնպահ կմնային։ Հակառակ դեպքում նրան սպառնում էր 6 ամսով պաշտոնից հեռացում ու հնարավոր իմփիչմենթ։
Այդուհանդերձ, Տեմերին առաջվա պես մեղադրում են մոտ 150 հազար եվրոյի չափով կաշառք ստանալու մեջ։ Հունիսի 26-ին երկրի գլխավոր դատախազ Ռոդրիգո Ժանոտը հայց է ներկայացրել Բրազիլիայի Գերագույն դատարան։
Հավաստիացնում են, որ Տեմերը երկար ժամանակ կաշառք է ստացել «Բրազիլական դեմոկրատական շարժում» կուսակցության համար, որին նա պատկանում է,։ Կաշառքը տվողը ձեռներեց Ժոսլի Բատիստան է եղել, երկրի խոշորագույն մսարտադրող JBS ընկերության սեփականատերը։ Ընդ որում Բատիստան իբրեւ գաղտնի ձայնագրել է իր ու Տեմերի զրույցը, որն էլ հենց ներկայացրել է որպես ապացույց։ Տեմերը հերքում է իր հասցեին բոլոր մեղադրանքները։ Բրազիլական լրատվամիջոցները հայտնում են, որ հայցի ներկայացման պահից նախագահը անձամբ զրուցել է ավելի քան հարյուր պատգամավորների հետ՝ նրանց խոստանալով 6 մլն դոլարի չափ ընդհանուր գումար՝որպես ներդրումներ նրանց նախագծերի ու օրենսդրական նախաձեռնությունների մեջ, եթե նրանք աջակցեն իրեն։
Սենատը Տեմերին նախագահ է նշանակել 2016-ին, այն բանից հետո երբ իմփիչմենթ է հայտարարվել Դիլմա Ռուսեֆին՝ կոռուպցիայի ու իշխանության չարաշահման մեղադրանքներով։ Միշել Տեմերի նկատմամբ վստահության ներկա վարկանիշը չի գերազանցում հինգ տոկոսը։ Նրա նախագահական լիազորությունների ժամկետը սպառվում է 2018-ի վերջին։




























