Ռումինիայում ուժեղ շոգի հետեւանքով մեկ մարդ է զոհվել։ Երկրի արեւմտյան մասում ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 42 C, իշխանությունները հայտարարել են «կարմիր մակարդակ»՝ անբնական շոգի կապակցությամբ, որը կշարունակվի առնվազն եւս երկու օր։ Երկրի մնացած տարածքում հայտարարվել է «դեղին մակարդակ», օդի ջերմաստիճանն այնտեղ հասնում է 39 աստիճանի, հայտնում է AP-ն։
Շոգի հետեւանքով մահացել է 60-ամյա տղամարդ։ Նա մահացել է սրտի նոպայից, որի պատճառը շոգ եղանակն էր։
Ակնկալվում է, որ ջերմային ալիքը, որը սկսվել է երկուշաբթի, կտեւի մինչեւ հաջորդ շաբաթվա կեսերը։



























