Երեւանում հուլիսի 27-ին շենքի 2-րդ հարկի պատշգամբից ընկած 2-ամյա երեխային Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին  NEWS.am-ին հայտնեց Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարի Աննա Չոբանյանը: Նա նշեց, որ փոքրիկն ապաքինվում է:

Բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ երեխան ունի գանգուղեղային վնասվածք, բազմաթիվ կոտրվածքներ՝ ազդրի, ձախ ձեռքի դաստակի կոտրվածք:

Երեխան Երեւանի Ծարավ Աղբյուրի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարանի պատշգամբից ընկել էր տատիկի գրկից: