Երեւանում այսօր՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ժամը 16:17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում «Ford» խանութ-սրահի մոտակայքում քաղաքացին բենզին է լցրել իր ավտոմեքենայի վրա և սպառնում է հրկիզել: Փրկարարները կատարել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Պարզվել է, որ «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայի սեփականատեր Ա. Ո.-ը ցանկացել է հրկիզել իր ավտոմեքենան. վերջինս տեղափոխվել է Ավանի ոստիկանության բաժին:



























