Tencent խոշորագույն չինական ինտերնետային փրովայդերը ջնջել է XiaoBing (Microsoft) եւ BabyQ (Turing Robot) «խելացի» չաթ բոթերը՝ կոմունիզմի հանդեպ ատելություն դրսեւորելու համար, գրում է Financial Times-ը։

Բոթերի «ոչ հայրենասիրական» վարքագիծը նկատել են Weibo-ի օգտատերերը, որոնք ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ արհեստական ինտելեկտը Չինաստանի իշխող կուսակցությունն անվանում է «կոռումպացված» ու «ոչ կոմպետենտ», դրական է արտահայտվում ժողովրդավարության մասին ու երազում է տեղափոխվել ԱՄՆ։

 Financial Times-ի աշխատակիցները նույնպես հաստատել են այդ տեղեկությունը՝ երբ նրանք հարցրել են՝ չաթ բոթերը սիրո՞ւմ են Կոմունիստական կուսակցությունը, BabyQ-ն բացասական պատասխան է տվել, իսկ XiaoBing-ը առաջարկել է ընդմիջում անել՝ պատճառաբանելով, որ իր մոտ դաշտան է սկսվել։  Tencent-ի ներկայացուցիչները հայտնել են, որ XiaoBing-ն ու BabyQ-ն համապատասխան կարգավորումներից հետո նորից հասանելի կլինեն չինացի օգտատերերի համար։ Մասնագետների խոսքով, չաթ բոթերի «ոչ հայրենասիրական» վարքագծի վրա ազդել են Twitter-ում շփումները։