Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պնդում է Վենեսուելայում իրադրության կարգավորման համար միջնորդական ջանքերի հարցում, գրում է AP-ն:

Մակրոնը քննադատել է Վենեսուելայի ընդդիմության երկու առաջնորդների կալանավորումը եւ հայտարարել, որ Ֆրանսիան «կսատարի ցանկացած միջնորդություն, որը թույլ կտա վերականգնել հուսալի, անկեղծ եւ լուրջ երկխոսությունն ու վերջ դնել բռնության շղթային»:

Վերջերս Մակրոնը նամակ էր ուղարկել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որում միջնորդություն էր առաջարկել, իսկ Ֆրանսիայի դեսպան Ռոման Նադալը հանդիպել է կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Մինչ որոշ երկրներ պատժամիջոցների կոչ են անում, Ֆրանսիան Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի համաձայնեցված լուծման հույս ունի: