Վալենսիայի օրենսդիր ժողովը աշխատանքից հեռացրել է Կարլես Ռեսիոյին, նահանգի մունիցիպալիտետի մատենագիտական բաժնի աշխատակցին, որը 10 տարի աշխատանքի չէր ներկայանում, բայց աշխատավարձ էր ստանում, հայտնում է La Sexta-ն։
10 տարվա ընթացքում Ռեսիոն ամեն օր նույն խորամանկությանն էր դիմում՝ աշխատանքի էր գալիս առավոտյան ժամը 7-ին, որպեսզի պահակները նշեն նրա անունը, ու միանգամից հեռանում շենքից։ Երկրորդ անգամ նա հայտնվում էր երեկոյան, որպեսզի ամրագրեր իր աշխատանքային օրվա վերջը։
Հայտնում են, որ իր «ազատ» ժամանակը պաշտոնյան նվիրում էր կոմիքսներ նկարելուն։ Նաեւ որոշ տվյալներով, մինչեւ 2005-ին արխիվում աշխատանքի ընդունվելը Ռեսիոն իր տանը գեյերի անառականոց էր բացել։
Հիմա Կարլես Ռեսիոն առողջական պատճառներով արձակուրդում է։ Պատիժը սպառնում է թե նրան, թե նրա անմիջական ղեկավարին։




























