Չինաստանի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հինգ մարդու սպանության մեջ կասկածվողին, որը պլաստիկ վիրահատություն էր արել, որպեսզի թաքնվի արդարադատությունից։
Չժան ազգանունով տղամարդուն կասկածում են 17 տարի առաջ՝ պարտքերի պատճառով ծագած վեճի ժամանակ հինգ մարդու սպանելու մեջ։
Անցած ամիս Վենչանի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Չժանը գտնվում է երկրի հյուսիս –արեւելքում՝ Խեյլունցզյան նահանգում ։ Նա օգտագործում էր Յույ ազգանունով տղամարդու անձնագիր, չնյած բնակության վայրով Յույի գրանցումը չեղարկված էր, հայտնել են ոստիկանությունից։ Հետագայում Չժանին ձերբակալել են իր տանը՝ Խելյունցզյանի իրավապահների աջակցությամբ։
Չժանի դեմքի վրա սպիներ են հայտնաբերել, որոնք վկայում են այն մասին, որ նա պլաստիկ վիրահատության է ենթարկվել։
Չժանը խոստովանել է, որ իր հայրենի գյուղում հինգ բնակչի է սպանել ու վիրավորել մեկին 2000-ի հունվարին։




























