Ֆրանսիայի Բովալ կենսանաբանական այգում պանդան երկվորյակ է լույս աշխարհ բերել։ Սա առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայում պանդան ձագ է ունենում։ Ցավոք ձագերից մեկը սատկել է։

Կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել է, որ Խուան Խուան պանդան երկվորյակներ է լույս աշխարհ բերել ուշ երեկոյան, բայց չնայած պանդաներին խնամող չինացի փորձագետների ջանքերին՝ դրանցից մեկը սատկել է։

Կենդանաբանական այգին տեսախցիկներ է տեղադրել մոր սենյակից հեռարձակման համար մինչեւ ձագն այնքան կկազդուրվի, որ այցելություններն անվտանգ լինեն։

Չինաստանում վայրի բնության մեջ մոտ 1800 պանդա է բնակվում ու մոտ 400 պանդա՝ անազատության մեջ ամբողջ աշխարհում։