Քամերունի արեւմուտքում տեղի է ունեցել ուղեւորատար ավտոբուսի բախումը բեռնատարի հետ, զաոհվել է առնվազն յոթ մարդ, 42-ը վնասվածք է ստացել, հայտնում է «Սինհուան»։

Ուղեւորատար ավտոբուսը, որը Քամերունի մայրաքաղաք Յաունդայից արեւմուտք էր ուղեւորվում, բախվել է բեռնատարի հետ Բանժուն քաղաքից ոչ հեռու։ Յոթ մարդ մահացել է տեղում, 42-ը վիրավորում է ստացել։ Վիրավորներին տեղափոխել են մոտակա հիվանդանոց։

Ըստ նախնական հետաքննության արդյունքների՝ վթարի գլխավոր պատճառն է դարձել արագության գերազանցումը։